Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը գործում է ալիևյան «օրենքներով»

Հուլիս 25,2016 21:30

Ֆեյսբուքյան օգտատեր Դենիս Դվորնիկովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մի փաստաթուղթ է հրապարակել, որը տրամադրել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ ՌԴ քաղաքացի Մարիա Վալերի Միրզոյանի դիմումին ի պատասխան։ Ըստ Դվորնիկովի՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը քաղաքացիներին վերաբերվում է հենվելով ազգային պատկանելիության, այլ ոչ թե քաղաքացիության հիման վրա։

Մարիա Միրզոյանը դիմել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատուն՝ խնդրելով պաշտպանել իր եղբոր իրավունքները, որն այս պահին ադրբեջանցի իրավապահների հսկողության ներքո է։

Բաքվում ՌԴ դեսպանատունը պատասխանել է քաղաքացի Միրզոյանի դիմումին՝ նշելով հետևյալը. «2016թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ՆԳՆ տրամադրած տեղեկության համաձայն՝ 2016թ. հունիսի 9-ից Ձեր եղբորը, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ենթարկել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները։ Ներկա պահին Մ.Վ. Ուելդանովը (Գալուստյան) գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, նրա գործով իրականցվում են հետաքննական գործողություններ։ Դեսպանատան աշխատակիցները սահմանված կարգով դիմել են Ադրբեջանի ՆԳՆ-ին՝ Ձեզ թույլտվություն տրամադրել՝ Ձեր եղբոր գտնվելու վայրում նրան տեսակցելու համար։

Որպես տեղեկատվություն հայտնում ենք Ձեզ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը ծայրահեղ բարդացնում է նրա պաշտպանությունը։ Առանց հապաղման կտեղեկացնենք Ձեզ՝ Մ.Վ. Ուելդանովի (Գալուստյան) մասին լրացուցիչ տեղեկության առկայության պարագայում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031