Ինչպես հայտնի է, Սասնա ծռեր խմբի տղաները ահազանգել են, որ արդեն 2-րդ օրն է, իրենց սնունդ չի մատակարարվում, զրկված են նաեւ կապի միջոցներից, անջատված է էլեկտրաէներգիան:
Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ Խորենացի փողոցում էր ու փորձել էր սնունդ փոխանցել, բայց՝ ապարդյուն:
Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ ասաց, որ շուտով 48 ժամ կանի, որ տղաները չունեն ոչ սնունդ, կապ, էլեկտրաէներգիա, բուժօգնություն, չնայած վիրավորներ կան ներսում:
Խորենացիում տեղեկություններ կան, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները դիմել են Կարմիր խաչին ՝ տղաներին սննդով ապահովելու համար: Կարմիր խաչը շուտով պետք է մարդասիրական օգնություն հասցնեն, վիրավորին բուժսպասարկումն:
Կարդացեք նաև
Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանն ասել էր, որ նրանք այն տղաները չեն, որ սովի դեմը խեղճանան, բայց այն, որ իշխանությունները այդ քայլին են գնում, ցույց է տալիս նրանց անմարդկային կերպարը:
Տեղեկություններ են տարածվում նաեւ, որ ոստիկանությունը հատուկ տեխնիկա է մտցնում, որը նախատեսված է մեծ պատեր քանդելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ զորքեր են պատրաստվում բերել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ