«Սասնա ծռեր» խմբավորման կողմից զինված հարձակմամբ գրավված պարեկապահակային
ծառայության գնդի օդային տարածքում քիչ առաջ 2 ռազմական ուղղաթիռներ էին պտտվում:
Ուղղաթիռները մոտ 5 րոպե մի քանի շրջան կատարելով ՊՊԾ գնդի տարածքի «գլխավերեւում», հեռացան:
Այսօր ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել` նշելով, թե ուղղաթիռները, հավանաբար, Գյումրու ռուսական 102-րդ բազայից են, սակայն ինչպես նկատվում է լուսանկարներում` ուղղաթիռների ներքեւի մասում ՀՀ դրոշի գույներով տարբերանշան է պատկերված:
Կարդացեք նաև
Ուղղաթիռների գործողությունները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ