Ամիսներ առաջ ընտանիքի հետ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ տեղափոխվել է Ուկրաինա:
Ուկրաինայում Հայաստանի հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ:
«Բարեկամներ, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու համար, եւ պատժից խուսափելու համար տվյալ անձը փախել էր Ադրբեջան: Սակայն, Մարտիրոսյանի եւ ադրբեջանական մամուլի կողմից պարբերաբար տեղեկություններ են տարածում, որ իբր թե Մարտիրոսյանը ուղարկվել է Ուկրաինա:
Այս տեղեկությունների տարածման հենց առաջին օրվանից Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը նախաձեռնել է բոլոր դիվանագիտական քայլերը՝ պարզելու այդ տեղեկատվության հավաստիությունը:
Կարդացեք նաև
Եվ ահա, Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես պատասխանել են մեր հարցմանը: Ինչպես եւ սպասվում էր՝ Մարտիրոսյանը Ուկրաինայում չէ, եւ բոլոր փորձերը ցույց տալու, թե նա գտնվում է Ուկրաինայում, սուտ են: Չի բացառվում, որ Մարտիրոսյանն ու նրա ներկայիս տերերը շարունակելու են հետեւողական փորձելու են ցանկալին ներկայացնել որպես իրականություն, բայց մենք հիմնվում ենք փաստերի եւ իրականության վրա: Հարգանքներով՝ Անդրանիկ Մանուկյան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ