Քիչ առաջ Խորենացու փողոցում՝ ՊՊԾ գնդի վերեւում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ռազմական երկու ուղղաթիռներ սկսեցին պտույտներ կատարել: Մոտ տասը րոպե այդ ուղղաթիռները պտտվում էին, դրանց շարժիչների հռնդյունից Խորենացու փողոցում սկսում են մարդկային կուտակումներ գոյանալ:
Այս պահին արգելապատնեշի առջեւ կանգնած երկու կին եւ մեկ տղամարդ անեծքների տարափ են տեղում հանրապետության ղեկավարության հասցեին եւ զարմացած ու անհանգստացած գոչում են, թե որտեղ է ժողովուրդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ