Քիչ առաջ ոստիկաններին մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ցանկանում էր ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ փոխանցելու իրավունք ստանալ:
Արգելապատնեշի մոտ կանգնած ոստիկանները խոստացել են, որ պատգամավորի ցանկությունը կփոխանցեն ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն էր արել, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերի» անդամների սնունդը սպառվել է կամ սպառվելու վրա է, ինչպես նաեւ անջատված է էլեկտրաէներգիան, եւ նրանք զրկված են «արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից»:
Պարոն Ենգիգոմշյանը ԱԱԾ-ին, այսպես ասած, ժամանակ է տվել՝ մինչեւ ժամը 20:00-ն այդ հարցերը կարգավորելու կամ պարզելու համար, հակառակ դեպքում խոստացել է Երեւանում եւ հանրապետության այլ վայրերում անհնազանդության տարբեր միջոցառումներ իրականացնել:
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի, Զարուհի Փոստանջյանը հիմա Խորենացու փողոցում է գտնվում՝ արձագանքելով Ալեք Ենիգոմշյանի հիշյալ հայտարարությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ