Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ, խորհրդարանական ընտրարշավի ընդառաջ կիրականացնի հետազոտություն: Այդ մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«ԸՆՏՐԱՄԱՏ» ծրագրի նպատակն է`Հայաստանի տարբեր ոլորտների առջեւ ծառացած առաջնահերթությունների շուրջ, հստակ ձեւակերպված հարց-պնդումների միջոցով պարզել հայաստանյան կուսակցությունների վերաբերմունքը դրանց նկատմամբ, մղել կուսակցություններին բանավեճի` տվյալ ոլորտներում քաղաքականության, խնդիրների ու կնճիռների շուրջ, ոչ թե անձանց: Իսկ ընտրողները, ըստ ծրագրի ղեկավարների, հնարավորություն ունենալով ծանոթանալ հետազոտության արդյունքներին, կկարողանան ընտրություն կատարել` ըստ կուսակցությունների մոտեցումների:
Հարցաթերթիկը բաղկացած կլինի 30 կետից: Այն կներառի արտաքին եւ ներքին քաղաքական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթական, էկոլոգիական տեղական ինքնակառավարմանը եւ մեր կյանքի այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Հարցաթերթիկի վերջնական տարբերակի վրա մասնագիտական խմբերը դեռ աշխատում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ