«Ազատություն» ռ/կ. Քիչ առաջ ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ արձակվեց: Նա ձերբակալվել էր շաբաթ օրը՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով:
Հուլիսի 20-ին նա վարում էր Խորենացի փողոցի հանրահավաքը, որի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ցուցարարների միջև: «Ազատության» հետ զրույցում ակտիվիստն ասել է, որ ամեն ինչ կաներ, որ բախումը տեղի չունենար: