Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019թթ. աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը

Հուլիս 25,2016 17:18

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019 թվականների աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել աշխատանքների որակի պահպանմանը, ինչպես նաև բնակչությանը պարբերաբար ներկայացնել ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ կազմված ծրագիրն ու ժամանակացույցը:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Վերնիսաժի տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ նախկինում այդ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող 350 անձինք իրենց գործունեությունը շարունակում են «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ ապահովված են անհրաժեշտ պայմաններ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների ճաքալցման և փոսանորոգման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքների, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը:

Քաղաքի գլխավոր դիզայները զեկուցել է, որ շարունակվում են երկաթյա կառուցվածքների ներկման և բակերի նկարազարդման աշխատանքները: Նստարանների և աղբամանների վերանորոգման աշխատանքների հետ կապված էլ նշվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են, սակայն գրանցվում են նստարանների միտումնավոր վնասման և կոտրման դեպքեր: Քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերականգնել դրանք, բացի այդ ոստիկանության հետ համատեղ նաև գործնական քայլեր ձեռնարկել քաղաքային գույքը միտումնավոր վնասող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Համայնքային գույքի և ընդհանրապես քաղաքի հանդեպ նման վերաբերմունքը պետք է խստորեն դատապարտվի ու օրենքով սահմանված կարգով պատժվի: Նման արատավոր երևույթները պետք է բացառվեն: Ըստ այդմ, ոստիկանության հետ համագործակցելով, վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ միասին գործնական քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որոնցից 130-ն արդեն իսկ կառուցվել է: Հիշեցնենք, որ ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, այդ ամենը տեղում հետևում և գնահատում են նաև շահառու ՀԿ-ների ներկայացուցիչները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031