Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիան ներկայում չի կարող ակտիվ միջամտել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին». Հակոբ Չաքրյան

Հուլիս 25,2016 17:10

«Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր անդրադարձավ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Թուրքագետը հարցադրում արեց` արդյո՞ք համանախագահողները համաձայն կլինեն դրան. «ՌԴ արտգործնախարարությունը ցանկանում է Արեւմուտքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ ավելի սրել. ՌԴ-ն չի ուզում Թուրքիային ամբողջովին մղել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գիրկը, այդ պատճառով փորձում է սիրաշահել»:

Բացի այդ, ըստ Չաքրյանի, Թուրքիան հիմա այն վիճակում չէ, որ կարողանա ակտիվ միջամտել Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացին, սակայն ցանկության դեպքում էլ միջամտությունը չի կարող ակտիվ լինել. «Հակամարտության կարգավորման նախաձեռնությունը Մինսկի խմբի համանախագահներինն է: Վերջիններս Թուրքիային գործնականում ակտիվ միջամտելու հնարավորություն չեն տալիս»:

Չաքրյանը նաեւ նշեց, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, կա 13.168 ձերբակալված, այդ թվում` 8838 զինծառայող, 128 գեներալ, 1500-ից ավելի դատավոր, 282 ոստիկան: Սպանվել է 24 ապստամբ-զինվորական:

Թուրքագետի բնորոշմամբ` Թուրքիան այժմ ամբողջությամբ ապակայունացված վիճակում է եւ կդառնա ոստիկանական պետություն, քանի որ բանակը լիովին հեղինակազրկվել է` այն աստիճանի, որ որոշ դեպքերում մարդիկ հրաժարվում են թուրք զինվորականներին անգամ հաց վաճառել:

Ռազմական հեղաշրջման ֆոնին, ինչպես փաստում է թուրքագետը, սրվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները. «Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հայտարարություններով աչքի է ընկնում Ֆրանսիան: Բացի այդ, մահապատիժը վերականգնելու մասին Էրդողանի հայտարարությունները եւս իրավիճակ են սրում, թեեւ ասվեց, որ եթե այն վերականգնվի, Թուրքիան պետք է մոռանա ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031