ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։ Այդպիսով խախտվել է ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։
Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Կարդացեք նաև
ՀՀ Քննչական Կոմիտե