Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի պրոֆեսորը՝ ՀՀ նախագահին. «Եթե Դուք կատարեք իմ այս խորհուրդները, կթուլացնեք ներկայիս լարվածությունը»

Հուլիս 25,2016 16:41

(բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պոլիտեխնիկի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանից)

Միանգամից նշեմ, որ նամակումս չեմ պահանջելու Ձեր հրաժարականը, քանի որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար անցանկալի է նախագահի արտահերթ ընտրությունը: Միևնույն ժամանակ, վերլուծելով իշխանության քայլերը ,ես տեսնում եմ, որ նրանք չեն տանում դեպի «Սասնա ծռեր» ջոկատի հետ կապված ներկայիս լարված իրավիճակի հանդարտեցմանը: Իմ կարծիքով, Դուք չունեք լրիվ տեղեկություն հասարակության մեջ առկա վիճակի մասին: Իսկ այն այսպիսին է՝ ՀՀ բնակչության գերակշռող մասը, մեղմ ասած, Ձեզ չի համակրում, իսկ Սփյուռքը՝առավել ևս: Այս պայմաններում, եթե Դուք մասնակցեք և նպաստեք հայկական ազատագրված տարածքների կորուստների գործին, ձեռք կբերեք ազգի դավաճանի խարան և երբեք չեք ներվի հայ ժողովրդի կողմից, կվտանգեք նաև Ձեր կյանքը: Ինձ թվում է, դուք հասկանում եք, որ ես Ձեզ ոչ թե սպառնում եմ, այլ զգուշացնում: Ձեր իսկ անձի շահերից բխում է, որ կատարեք իմ հետևյալ խորհուրդները՝

1.Փորձեք փոխել Արցախի կապակցությամբ ընթացող բանակցությունների   ֆորմատը: Դրա համար առկա են իրավական բոլոր հիմքերը.

1994թ. զինադադարի պայմանագիրը ի սկզբանե մշակված է եղել Ադրբեջանի և Արցախի ղեկավարության կողմից: ՀՀ-ն նախատեսված չի եղել որպես զինադադարը ստորագրող կողմ: Հայր Ալիևի առաջարկով և Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ զինադադարի պայմանագրի տակ հայտնվել է նաև ՀՀ-ի այն ժամանակվա պաշտպանության նախարարի ստորագրությունը: Բայց չէ՞ որ այս ստորագրությունը չունի ոչ մի իրավական ուժ, քանի որ բացակայում է Լ. Տեր-Պետրոսյանի գրավոր հանձնարարականը նախարարին, և այն չի հաստատվել ԱԺ-ի կողմից: Փաստորեն, մի մասնավոր անձի ստորագրության առիթով ՀՀ-ն ներքաշվել է բանակցային գործընթաց, այժմ համարվում է ագրեսոր: Եվ եթե իրավական չհամարվեր այս ստորագրությունը, բանակցող կողմեր կմնան Արցախը և նրա վրա հարձակում գործած Ադրբեջանը:Եվ ըստ միջազգային իրավունքի նորմերի վաղուց լուծված կլիներ Արցախի հիմնախնդիրը: Քանի որ երբ նույն երկրի երկու բաղադրիչներ կնքում են զինադադարի պայմանագիր, ապա ավտոմատ համարվում է, որ նրանք ճանաչում են միմյանց անկախությունը:

Այս հարցով ես դեռևս սույն թվականի փետրվարին դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն: Համաձայն դիմումի` հարուցվել է քննչական գործ, որը մեկ ամիս հետո դադարեցվել է ԱԱԾ-ի նախկին ղեկավարի կողմից:

Պրն. Սարգսյան, խորհուրդ եմ տալիս վերանայել նշված քննչական գործի կասեցումը, արդյունքում ԱԺ-ի հաստատմանը ներկայացնել նշված զինադադարի պայմանագրի տակ դրված պաշտպանության նախարարի ստորագրության օրինականությունը: Համոզված եմ՝ սա թույլ կտա արցախյան բանակցություններից դուրս հանել ՀՀ-ին, շահել ժամանակ երկիրը զինելու, տնտեսությունն ուժեղացնելու համար:

2.Հանրապետությունում հայտարարեք քաղբանտարկյալների համաներում, որը կտարածվի նաև «Սասնա ծռեր» ջոկատի վրա: Հավատացնում եմ Ձեզ, որ ժողովրդի աչքում այդ համաներումը կտարածվի նաև Ձեր անձի վրա:

3.Հայտարարեք, որ Ձեր նախագահական ժամկետի մոտալուտ ավարտից հետո չեք լինի քաղաքական կյանքում: Հենց հիմա իսկ հրաժարվեք Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից: Սա կընկալվի, որ դուք իրոք չեք փորձում նոր սահմանադրության պայմաններում թաքնված ձևով շարունակել իշխել այս պետությանը կուսակցապետի դիրքից: Հավատացնում եմ, որ մեր ժողովուրդը համբերատար է և համբերատար կտանի Ձեզ ՀՀ նախագահի դիրքում մոտակա 6 ամիս, մինչև խորհրդարանի նոր ընտրությունները:

4.Ձևավորեք մի արտակարգ հանձնաժողով, որպեսզի այն ապահովի ՀՀ-ի նախորդ    նախագահների, նրանց և միգուցե Ձեր մերձավորների՝ երկրից կողոպտած միլիարդավոր դոլարների հետ բերումը բյուջե: Այդ գումարները թող ծախսվեն ժամանակակից սպառազինություն գնելու համար: Հավատացնում եմ, որ եթե Դուք կատարեք իմ այս խորհուրդները, կթուլացնեք ներկայիս լարվածությունը և փոքր-ինչ կվերադարձնեք հայ ժողովրդի վստահությունը Ձեր նկատմամբ:

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նամակը հանձնված է նախագահի աշխատակազմի քարտուղարությանը 25.07.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Իմ խեղճ, միամիտ հայ ժողովուրդ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031