Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյան. «Իշխանությունը սարսափելի թուլանալու է» (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 16:12

«Այս պայմաններում՝ կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ նախագահի հրաժարականը իրատեսական չէ»,- հուլիսի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իշխանության ձեռքին հաղթաթղթեր կան՝ այլեւս ոստիկանները ՊՊԾ գնդի տարածքում չեն, այնտեղ միայն զինյալներն են, որոնք շատ ավելի խոցելի են. իշխանությունը կորցնելու բան այլեւս չունի այդ առումով: Քաղաքագետը համարում է՝ չնայած իրավիճակի հանգուցալուծմանը իշխանությունը սարսափելի թուլանալու է:

«Դատելով ներկայիս վարքագիծը, հատկապես՝ ուժային կառույցներից եւ քաղաքական ղեկավարության հայտարարություններից՝ ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ դասեր չեն քաղվել: Քաղվել են վնասակար դասեր, եթե կարելի է դա դաս անվանել: Պետք է իշխանությունը հասկանա, որ թեկուզ իր շահերից ելնելով պետք է գնալ զիջումների, որովհետեւ այս պարագայում զիջողության գնալը խելքի եւ ուժի նշան է»,- ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ տարածքների խնդիրը եղել է այս բողոքի դրսեւորման հիմքերում. «Բայց չեմ կարծում՝ դա միակ գործոնն է. դա երկար տարիների լարվածության արդյունք է, որի խողովակը իրենք գտել են այս տեսքով: Տարածքների խնդիրն այսօր ամենաարդիական խնդիրներից է, որը չի կարող դուրս մնալ բողոքի որեւէ դրսեւորման շրջանակներից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոսո says:

    Եթե ինչ որ խաղաղ ավարտ էին ուզում, գոնե կենսական պայմաններից չպիտի զրկեին …
    Մարդիկ կարող էին չէ գեներալներին գոնե հաց ու ջրի հետ փոխեին, բայց իրենք չիջան այդ մակարդակին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031