Եվրոպայի խորհրդի աուդիովիզուալ ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում մամուլի իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ զեկույցը հեղինակել է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի աշխատակցուհի Եկատերինա Աբաշինան։ Զեկույցի տվյալներով՝ Հայաստանում և Ադրբեջանում ԶԼՄ-ների ծրագրերըը չեն քննարկվում և ներկայացվում հասարակությանը, իսկ Վրաստանում ամեն տարի պարբերականությամբ ներկայացվում են հասարակական հեռարձակման ծրագրերը։
Զեկույցի հեղինակը նշում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի՝ Եվրոպայի խորհրդին միանալը նպաստել է հասարակական հեռարձակման ծառայությունների բարելավմանը։
Զեկույցի ամբողջական տարբերակն անգլերենով տեղադրված է կազմակերպության կայքում։