Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը՝ ոստիկանության տարածած ցուցակի մասին. «Մեղայականի վերեւում գրեիք ներողություն»

Հուլիս 25,2016 15:51

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության տարածած հայտարարությանն ու տեսագրությանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի մասին. «Այդ արարքը՝ օպերացիան, այնքան ծանր ու բարդ գործողություն է, որ դրա մեջ« եթե պարզվի, որ կան հարբեցողներ, փսիխոպատներ, թմրամոլներ, դրանք երկրորդական հարցեր են: Արդեն կարեւոր չի: Քարոզչության իմաստով դա թույլ փաստարկ է: Թե նրանք ինչ առողջական վիճակ ունեն՜ դա որեւէ մեկին չի հետաքրքրում: Գործողությունը ինքը մեզ կանգնեցրեց ծանր փաստի առաջ: Ես կարծում եմ, ուշացած բան է՝ այդքան բան գիտեիք՝ նրանց մեկուսացնեիք, բուժեիք»:

Azat_Arshakyan-3Հայտարարության մեջ ոստիկանությունը թվարկում է, որ «Սասնա ծռեր» խմբի մեջ կան մշտական աշխատանք չունեցող մարդիկ: Ազատ Արշակյանի խոսքերով՝ «Աշխատանքով ապահովեիք: Ինչ է, այդ ցուցակը մեղայակա՞ն է: Մեղայականով եք հանդես գալիս, որ՝ ժամանակին չենք բուժել, չենք մեկուսացրել, աշխատանքով չենք ապահովել, ներողություն ենք խնդրում ՀՀ քաղաքացիներից: Այսպես պետք է լիներ այդ ցուցակի վերեւում՝ ներողություն, որ մենք չենք ապահովել ձեր անվտանգությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միկա says:

    30 արծաթդ առել ես սուս մնա, եթե իհարկե տվել են ոչ թե դեռ փորձում ես վաստակել․․․ ամոթ է գնա քաղբանտարկյալ Մերուժանից գոնե սովորի, թե չէ մեռար ԼՏՊ ից սկսած ռեժիմներ սպասարկել

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031