Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Մենք պետք է որոշենք՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը» (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 15:38

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հուլիսի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադարձավ Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներին:

«Այն, որ մեր իշխանությունների վրա դրսից ճնշում կա՝ ավելի կոշտացնել դիրքորոշումը, արագացնել հարցի լուծումը, ակնհայտ է: Ակնհայտ է, որովհետեւ մենք էլ մեր աղբյուրներն ունենք նույն Մոսկվայում: Բայց եթե նկատել եք, վերջին 1-1.5 օրվա ընթացքում շեշտադրությունները փոխվել են, քանի որ Մոսկվան չի ուզում հանուն ինչ-որ անձանց պաշտոնավարության վերջնականապես կորցնել իր դիրքերը Հայաստանի Հանրապետությունում: Եթե Մոսկվան երաշխիքներ ստանար, որ իր շահերը այստեղ շարունակվում են պահպանվել, իսկ Ռուսաստանը այստեղ մի շահ ունի՝ ռազմական ներկայությունը: Կա մի սկզբունքային դիրքորոշում, որ մենք պետք է պահպանենք. սա մեր երկիրն է, մենք պետք է որոշենք՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզը. իրենց գործը չէ»,- ասաց նա:

Արա Պապյանը խոսեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մասին. «Ցավալի է, որ շատ երկրների մայրաքաղաքներում իրենց իրավունք են վերապահում մեր երկրի ներքին հարցերի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ անել, որոնք միջպետական պրակտիկայում գրեթե ընդունված չեն: Պատկերացնում եք՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանում է Եվրամիության դեսպանատների հայտարարությունը մեր ներքին իրադարձությունների վերաբերյալ:

Այսինքն՝ իրեն չվերաբերող հարց է, այսինքն՝ մեր եւ Եվրամիության խնդիրն է, իրենք դա մեկնաբանում են, չհասկացա՝ իրենք մեզ որպես գաղութ են ընկալո՞ւմ եւ իրավունք ունեն մեկնաբանել այդ հարցերը: Եվ հերթական սխալը արեց մեր արտգործնախարարությունը, որ պաշտոնապես չբողոքեց Զախարովայի հայտարարությանը՝ ասելով՝ քիթդ մի կոխիր մեր ներքին գործերի մեջ, մենք ինչպես չենք միջամտում ձեր՝ Ռուսաստանի ներքին գործերին, դուք էլ մերի մեջ մի մտեք: Սա մեր եւ Եվրամիության հարցն է»:

Հիշեցնենք՝ Հուլիսի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ՌԴ ԱԳՆ-ն համարում է, որ ԵՄ հայտարարությունում տարօրինակ կերպով «տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ և հստակ քննադատության համար»: Մինչդեռ նախապես հրապարակված ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ հստակ տեքստով նշված են բոլոր այդ կետերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031