Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդու վրա կրակելուց հետո օդ կրակելը երկրորդական բան է, հասկանալի է, որ նրանք ամեն ինչի կգնան». Ազատ Արշակյան

Հուլիս 25,2016 15:31

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները անընդհատ հայտարարում են, որ ստեղծված իրավիճակում սա միակ ելքն էր, այլ ելք չէր մնացել: Խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն (լուսանկարում) էլ լրագրողներին ցույց տալով զենքը՝ ասաց, որ հարցերը լուծվում են սրանով:

Aravot.am-ը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հարցրեց՝ «Հիմնադիր Խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի շարժումը» տապալվեց, ոչ մի կերպ չհաջողվեց ժողովրդին համախմբել իրենց շուրջ, իրենց հավաքներին մատների վրա հաշված մարդիկ էին գալիս, դրա՞ համար են ասում՝ այլ ելք չկար, թե՞ իսկապես փոփոխությունների հասնելու որեւէ օրինական ճանապարհ մեր երկրում չի եղել: Նա պատասխանեց. «Իրենք երկու ելք են ենթադրել երեկ՝ համախոհներ հավաքեն եւ նրանց զանգվածի ուժերով իշխանությունում տեղ գրավեն եւ իրականացնեն իրենց ծրագրերը: Դա մի ելքն է: Երկրորդ ելքը այն է, որ չի ստացվում՝ այսպես անեն: Մի քանի տարի է՝ նրանք փորձում էին խաղաղ ճանապարհով իշխանությունում տեղ գրավել, չստացվեց, գնում են երկրորդ քայլին»:

Մենք ճշտեցինք՝ ելք իսկապե՞ս չկար՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այդքան է իրենց էլեկտորատը: Այդքանով ինչ կարող են անել՝ պետք է անեն: Իրենց հնարավորությունները հենց այդպիսին են, նրանք են նրանց համակիրները, կարեկցողները: Նրանցով ինչ հնարավոր է՝ արվել է»:

Azat_Arshakyan-2Ազատ Արշակյանը, խոսելով ՊՊԾ գնդում զինված խմբի անդամների՝ լրագրողների հետ զրույցի ու նկարահանումների մասին՝ ասաց. «Ավելի վատ տպավորություն, քան զինվորական սպանելը, հայկական զինված ուժերի իրավապահ սպանելը, կրակելը Երեւան քաղաքում, մարդու վրա կրակելուց հետո օդ կրակելը արդեն երկրորդական է: Հասկանալի է, որ նրանք ամեն ինչի կգնան»:

Նա ասաց, որ պետք է ելք գտնել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու համար:

Մեր հարցի՝ դա հնարավո՞ր է, հաշվի առնելով, որ երկկողմանի վստահություն չկա, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին էլ միջնորդական դերից հանեցին՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավորություն էլի կլինի: Վիտալին ապահովեց պատանդների ազատումը եւ հանրությանը ներկայացրեց զինյալներին: Մարդիկ իմացան ում հետ գործ ունեն: Վիտալին այդքանն արեց, մի ուրիշը այլ քայլ կանի: Աշոտ Մինասյանն (Աշոտ Երկաթ) էլ հեղինակություն ունի կամավորականների մեջ, մի քայլ էլ նա կանի: Հնարավոր է, որ այդտեղից մի քանի հոգի զենքը վայր դնեն, դուրս գան: Այսպես ինչ-որ քայլեր պետք է արվեն, զիջումներ պետք է լինեն: Չզիջել նշանակում է արյունահեղություն»:

Թե ինչ է զիջում իշխանությունը եւ ինչի է պատրաստ՝ Ազատ Արշակյանի մեկնաբանությամբ՝ ամեն րոպե, ամեն վայրկյան եթե գրոհ չեն կազմակերպում, դա արդեն զիջում է. «Ժամանակ տալը արդեն մեծ զիջում է: Իշխանությունը զիջում է, երբ ժամանակ է տալիս, հակառակ դեպքում գրոհ կլիներ, արյունահեղություն կլիներ: Կարծում եմ, իշխանությունը հենց դա է զիջում՝ ժամանակ է տալիս ոչ ուժային ճանապարհով խնդիրը լուծելու»:

Ըստ Ազատ Արշակյանի, պատանդներին հանձնելը զինված խմբի կողմից զիջում չէր. «Դա իրենց շահն էր, իրենց դրական քայլն էր, զիջում չէր: Իրենք ավելացրեցին դրական ներուժը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Արշակյան, թեև Դուք ինձ համար հեղինակություն եք(Ձեր անցյալի պատճառով), կարող եք համաձայնել կամ ոչ տղաների գործողություններին, բայց ինչպես կարող եք Դուք, երդվյալ ընդդիմադիրդ, իրենց կյանքը զոհաբերելու պատրաստ կռված ազատամարտիկներին կամ այն երիտասարդ տղաներին մեղադրել իշխանատենչության մեջ: Ո՞վ է ուզում գալ իշանության. Ժիրա՞րը, Պավլի՞կը, Արայի՞կը թե Արեգն ու Սերգեյը: Ժամանակին Ձեր և Ձեր ընկերների մասին էլ էին ասում՝ կրիմինալ են(այն ժամանակ նարկոմանները մոդա չէին), շատերը հավատում էին,ոմանք չէն հավատում, շատերն էլ անտարբեր էին: Ձեր դաժան «վերլուծությունը» նսեմացնում ու նվաստացնում է տղաներին: Եթե չտեսնեի Ձեր ազգանունը, կմտածեի, թե հերթական ՀՀԿ -ականն է կարծիք հայտնում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031