Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հասցրեց դաշտից հանել նախկին տիտղոսային ընդդիմություններին». Վիգեն Հակոբյան (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 14:19

«Նիկոլ Փաշինյանն այս ամենից ավելի շատ շահեց, քանի որ գործընթացի տերերը (նկատի ունի «Սասնա ծռեր» խմբի անդամներին,-խմբ.) գնդի ներսում են եւ իրենք են իրավիճակի տերը, իրենք են որոշում` ովքեր պետք է իրենց սատարեն եւ ովքեր կազմակերպեն իրենց սատարող զանգվածներին»,-կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Դիալոգ» մամուլի ակումբում այսօր նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կոնֆլիկտի մեջ չմտավ «Սասնա ծռերի» հետ եւ իր բաժին քաղաքական PR-ն իրականացրեց. «Նա հասցրեց դաշտից հանել նախկին տիտղոսային ընդդիմություններին` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած ավելի փոքր «ձկներով»: Փորձեց ինքնահաստատվել եւ ցույց տվեց, որ ինքը որոշ պայմաններում, երբ խաղն ամբողջովին իրենը կլինի, կարող է ավելի լուրջ դերակատարում ունենալ: Նա փորձեց իրագործել իր հայտնի հայտարարությունը, թե ՀՀ-ում կա մեկ ընդդիմություն եւ այն ՔՊ-ն է»:

Ի դեպ, ասուլիսին նախատեսված էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի մասնակցությունը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ կուսակցության նիստում կայացված որոշմամբ` ՔՊ-ն առայժմ հանդես չի գալու հայտարարություններով եւ մեկնաբանություններով:

Քաղտեխնոլոգը զարմանալի չի համարում այն փաստը, որ նորաստեղծ քաղաքական ուժերը եւս փորձում են ներկայացնել հեղափոխական եւ ընտրական սցենարներ. «Վարդան Օսկանյանը եւ փորձեց երեւալ: Բնականաբար, հասկանում ենք, որ դա քաղաքական PR է, իսկ Փաշինյանն ավելի բարձր վստահության քվե ունի հասարակության շրջանում, քան Օսկանյանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031