15-ամյա տղան կասկածվում էր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորի վրա Իջեւան քաղաքում 2 անգամ ավազակային հարձակում գործելու մեջ: Ըստ ամերիկացի կամավորի հայտարարության ՝ ավազակային հարձակման առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, երկրորդը՝ հունիսի 15-ին: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը մեզ հայտնել էր, որ առաջին դեպքից հետո կամավորը չի դիմել իրավապահներին: Իջեւանի 15-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հսկողության հանձնելը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով(«Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ»): Ամերիկյան կամավորը Իջեւանի կրթական հաստատություններից մեկում դասախոս է աշխատում: Քրեական գործը քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում: Այդ վարչությունից տեղեկացանք, որ հանցակազմի բացակայության պատճառով նշված քրեական գործի վարույթը կարճվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև