Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն ցանկանում էր կարգավորել Թուրքիա-ՀՀ հարաբերությունները «Հուրիեթ»

Հուլիս 25,2016 14:08

Թուրքական «Հուրիեթի» հոդվածագիր Ֆաթիհ Չեքիրգեն հետաքրքիր հոդված է հրապարակել, որի միջոցով բացահայտում է իր և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև կայացած զրույցն ու ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին թուրքական դիվանագիտության մտադրությունները։

Չեքիրգեն տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 15-ի երեկոյան Սամսունում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, որը նոր էր վերադարձել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից։ Հոդվածագիրը ներկայացնում է իր և Չավուշօղլուի երկխոսությունը.

– Պարոն նախարար, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են, բարեկամները շատանում են…

– Այո, տես դեռ ինչքան լավ բաներ են լինելու։ Հավատա, խաղաղության վերաբերյալ շատ հրաշալի նորություններ են լինելու։

Այս երկխոսությունից հետո Չեքիրգեն խնդրել է մանրամասնել, թե ինչ նկատի ունի նախարարը, ինչին ի պատասխան՝ Չավուշօղլուն հորդորել է զինվել համբերությամբ։ Այս խոսքերից մի քանի ժամ անց Թուրքիան ցնցվեց զինվորական հեղաշրջման փորձից։

Հրապարակներում հավաքվելու Էրդողանի հնչեցրած կոչից հետո հոդվածագիր Չեքիրգեն, ԱԳ և սպորտի ու երիտասարդության նախարարի հետ միասին, մինչև հուլիսի 16-ի առավոտը եղել է Սամսունի հրապարակում։

Այդ դեպքերից հետո Չեքիրգեն փորձել է Թուրքիայի դիվանագիտության իր աղբյուրներից տեղեկանալ, թե ինչ նկատի ուներ Չավուշօղլուն։ Չեքիրգեն հոդվածում ներկայացրել է այն ամենը, ինչ նրան հայտնել են Թուրքիայի դիվանագիտության հետ առնչություն ունեցող իր աղբյուրները. «Խաղաղության վերաբերյալ առաջին բանակցությունները Չավուշօղլուն անցկացրել է հուլիսի 14-15-ին՝ Բաքվում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղություն հաստատելու համար ստուգում էր Բաքվի արձագանքները։ Գործընթացն առաջ տանելու համար պարարտ հող էր նախապատրաստվել։ Ահա այդ տրամադրությամբ էր Սամսուն եկել»։

Հոդվածագիրն արձանագրում է. «Չավուշօղլուի ասած «Այո, տես դեռ ինչքան լավ բաներ են լինելու» խոսքերի իմաստն այդ էր»։ Սակայն Թուրքիայում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջման փորձը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031