«Հիմնադիր խորհրդարանը» տարածել է հետեւյալ մամուլի հաղորդագրությունը. «Հայտնում ենք, որ մոտ 20 րոպե առաջ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: 10 րոպե չանցած նկատվել է երկրորդ ուղղաթիռը»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան գնդի տարածքի վերևում ռազմական ուղղաթիռ է նկատվել (լուսանկարում):