Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հավանություն տվեց մայր օրենքի փոփոխության ծրագրին. Trend

Հուլիս 25,2016 12:45

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել և Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան է համարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած Սահմանադրության փոփոխությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։

Կայացված որոշման մասին հայտնել է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Ֆարհադ Աբդուլաևը՝ նշելով, որ երկրի մայր օրենքի փոփոխությունների նախագիծը կարող է դրվել համաժողովրդական քվեարկության։

Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ Ադրբեջանում նախագահը կարող է պաշտոնավարել 5-ի փոխարեն 7 տարի։ Փոփոխությունների ծրագրով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելու իրավունք են ձեռք բերում 18 տարին լրացած անձինք։ Նախկինում Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր կարող էին ընտրվել 25 տարին լրացած անձինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031