Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Երիցյանը ներկայացրեց Ներսես Նազարյանին, որը նշանակվել է Երևանի փրկարարական վարչության պետ

Հուլիս 25,2016 12:19

Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

AINՆախարար Երիցյանը ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:

Ա. Երիցյանը ներկայացրեց նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նախարարը շնորհավորեց և հաջող ծառայություն մաղթեց՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 6500 կրակոց և այլ ներգործության անհրաժեշտություն չի եղել:

Տնօրենի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ից ջերմաստիճանն արդեն նվազել է, տեղումներ այսօր սպասվում են միայն հարավային շրջաններում, սակայն ամպամածություն կպահպանվի հանրապետության ամբողջ տարածքում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ներսես Նազարյանին ոստիկանության բարձր պաշտոնից ազատելուց հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունը…….Ինչ վերաբերում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն, ինչը այս օրերին լայնորեն քննարկվում է զանգվածային լրատվամիջոցներում, ապա ասենք, որ դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում:

    Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:

    Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար:

    Ոստիկանությունը կարևորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն և անիմաստ խոսակցություններ են…..

    Հիմա ստացվում է, որ փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությունը կարեւոր չէ, կամ այն ժամանակ ոստիկանությունը ստել է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031