Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը քննարկում է մայր օրենքի փոփոխության հարցը. «ՌԻԱ»

Հուլիս 25,2016 11:30

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը սկսել է այդ երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները, որով նախատեսվում է երկրի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի ժամկետից բարձրացնել 7-ի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանում Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին խոսել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը։ Նրա խոսքերով՝ Սահմանադրության փոփոխության մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում, իսկ դրա համար աշխատանքները կմեկնարկեն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031