Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հուլիսի 17-ից պատանդ էր պահվում ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդում, «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքների ժամանակ բազմիցս առնչվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:
Լուսանկարում նրանցից մեկն է՝ Գագիկ Եղիազարյանը:
Ի դեպ, չնայած խմբի ղեկավար Պավլիկ Մանուկյանը «Ա1+»-ին վստահեցրել էր, թե պատանդ պահվողները «գերազանց եւ կայտառ» են, իսկ «Հայկական ժամանակի» թղթակցին էլ ասել. «Երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան», սակայն երբ «ՀԺ»-ի թղթակիցը ասել էր՝ «Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին», մերժել էր խիստ կասկածելի պատճառաբանությամբ, թե չի ցանկանում հեռախոսը վերցնել. «Չի խոսում»:
Մինչդեռ գրեթե բացառված է, որ պատանդը հրաժարվեր իր ուղերձը փոխանցելու հնարավորությունից:
Կարդացեք նաև
«Առավոտ»
23.07.2016
“Ո՞ր մի անադեկվատի մտքով է անցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդառության հաջորդ օրը ուղարկել աշխատանքի: Այս պետության մեջ մի կենդանի հոգեբան չկա՞, որ իշխանությանը բացատրի՝ այդ մարդը պետք է անցնի վերականգնողական փուլ, այդ մարդը գուցե ինքնանվաստացվել է էն փաստից, որ իր կամքից անկախ հայտնվել է հարազատներից հեռու, մինդեռ «տունն այնքան մոտ է, բայց ներս մտնել չի կարող», գուցե հոգեկան այնպիսի ապրումներ է ունեցել, որոնք իր երեխաներին ութ օր առանց գրկից իջեցնելու չի կարող սրբել”:
Մհեր Արշակյանի Օսիպյան, «հեռացիր» հոդվածից
Հարգելի Փիրուզակ՝ խնդրում ենք, մեր կայքի մեկնաբանություններ բաժինը մի գործածեք այլ կայքերի նյութեր գովազդելու նպատակով: Սա ֆեյսբուքյան խումբ չէ, որ փորձեք մեր միջոցով տարածել: Հարգանքով