Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ. Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, եթե մահապատիժը վերականգնվի. Protothema

Հուլիս 25,2016 11:07

2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիա-ԵՄ բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է Protothema-ն։

Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո հասարակության որոշակի շերտ պահանջում է մահապատժի ենթարկել զինվորական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին։ Այս պահանջը, կարծես, դուր է գալիս Թուրքիայի իշխանություններին և հատկապես Էրդողանին, որը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ, եթե այդ երկրի խորհրդարանը որոշում կայացնի՝ վերականգնել մահապատիժը, ինքը, որպես երկրի նախագահ, կվավերացնի այն։

Թուրքիայում զարգացող իրադարձությունները անհանգստություն են առաջացրել Եվրամիությունում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում, ԵՄ-ն կդադարեցնի բանակցություններն այդ երկրի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031