Խորենացի փողոցում քիչ առաջ «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ:
«Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են եւ բխում են ՀՀ ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, ՀՀ-ն օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից…
Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը անձամբ: Անկախ այն բանից թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը»:
Խմբի անդամները դիմեցին նաեւ միջազգային կառույցներին, որ միջամտեն ու նպաստեն խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:
Կարդացեք նաև
Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որ մինչեւ այսօր երեկոյան 20:00-ն լուծվեն ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի, ու բուժօգնության հարցերը»,- ասաց համակարգող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը,-«Հույս ունենք, որ նոր բանակցող կողմը՝ Աշոտ Մինասյանը, որը փոխարինել է Վիտալի Բալասանյանին, կգտնվի իր բարձրության վրա ու կգա ժողովրդի մոտ ու հայ ժողովրդին հաշիվ կտա՝ ինչում է կայանում բանակցության էությունը, հայ ժողովուրդը «Սասնա ծռերի» հետ է, նրա պահանջների հետ է:
Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե այս պահի դրությամբ, ոստիկանական ուժերը կենտրոնացված են հենց տղաների գտնվելու հատվածում ու փորձում են պատը քանդել. «Մեզ համար առաջնային խնդիր է սննդի հարցը լուծել: Մեր անձնական նախաձեռնությամբ հանդիպել ենք միջազգային կառույցների հետ, ՄԻՊ-ին եք փոխանցել մեր խոսքը, կոչ ենք անում, որ նրանք գործուն քայլեր իրականացնեն, բայց եթե անմարդկային գործունեությունը շարունակեն, թող չփոշմանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ