«Արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է: Անջատված են բոլոր կապի միջոցները. Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են՝ չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- քիչ առաջ Խորենացի փողում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ նրա, բացի այս նշված խնդիրներից. «Երեկ գիշերվանից վարչախումբը դիմել է անվտանգության առումով սրացման, փորձ է արվել մոտենալ տարածքին, այս առավոտ նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռչել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»:
Այս պահին ասուլիսը շարունակվում է, խմբի անդամները ընթերցում են այս իրադարձությունների հետ կապված հայտարարությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
1. ի՞նչ է նշանակում «հակամետ»
2. ոչ թե «թռչել», այլ՝ «թռեԼ»