Լրատվամիջոցները տարածել էին, թե գիշերը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՊՊԾ գնդի տարածքում է եղել:
Aravot.am-ը ոստիկանության կապի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
«Հուլիսի 17-ից ոստիկանության պետը մշտապես եղել է տարածքում: Մշտապես այնտեղ է եղել»,- պատասխանեց նա՝ նշելով, որ հնարավոր է ՝լրագրողները առաջին անգամ են Վլադիմիր Գասպարյանին ՊՊԾ տարածքում տեսել, այդ պատճառով բացառիկ երեւույթ են համարել, սակայն դա այդպես չէ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև