«Առավոտը» հրապարակում է «Սասնա ծռեր» խմբավորման ամբողջական ցանկը:
Եվ այսպես՝ խմբի անդամներ են
1.Պավել Մանուկյան
2.Վարուժան Ավետիսյան
Կարդացեք նաև
3.Տիգրան Մանուկյան
4.Գագիկ Եղիազարյան
5.Արեգ Կյուրեղյան
6.Սերգեյ Կյուրեղյան
7.Արամ Հակոբյան
8.Աշոտ Պետրոսյան
9.Վարդան Գերավետյան
10.Արայիկ Խանդոյան
11.Մարտիրոս Հակոբյան
12.Արմեն Լամբարյան
13.Սմբատ Բարսեղյան
14.Էդվարդ Գրիգորյան
15.Արմեն Բիլյան
16.Մխիթար Ավետիսյան
17.Թաթուլ Թամրազյան
18.Թորոս Թորոսյան
19.Գեւորգ Իրիցյան
20.Սեդրակ Նազարյան
21.Արթուր Սողոմոնյան
22.Հովհաննես Հարությունյան
23.Հովհաննես Վարդանյան
24.Ռուբեն Գրիգորյան
25.Արայիկ Հակոբյան
26.Արթուր Մելքոնյան
27.Էդգար Սողոմոնյան
28.Գեւորգ Մելքոնյան
29.Գառնիկ Հովակիմյան
30.Արամ Մանուկյան
31.Տիգրան Սարգսյան
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում հակառակ պնդումների, թե խմբավորման մասնակիցներն արցախյան ազատամարտի մասնակիցներ են՝ կա հետեւյալ տեղեկությունը. «Զինված ուժերում ծառայել եւ ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճառով՝ ընդհուպ, նյարդային հիվանդության հոդվածով զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք»:
Հավելենք, որ խմբավորման մասնակիցներից մեկն էլ՝ Սեդրակ Նազարյանը, ինչպես ասուլիսի ընթացքում ասել էր լրագրողներին՝ եկել է Բարսելոնայից, ու մասնագիտությամբ մերսող է:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 219-րդ (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):