Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գունդը գրավածները ոստիկանական մեքենա են այրել

Հուլիս 24,2016 22:30

Հուլիսի 24-ի հանրահավաքը եզրափակվեց «Հիմնադիր խորհրդարանի» եւ նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի ելույթով: Նա կոչ արեց սատար կանգնել ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռերի» տղաներին, որոնք պարզվեց ոստիկանական մեքենա են այրել գնդի ներսում: Ենիգոմշյանն ասաց, որ դա արվել է որպես բողոքի արտահայտություն, քանի որ 22 ժամ է`  դադարեցրել են նրանց  սնունդ ու ջուր  մատակարարելը եւ բժշկական օգնություն տրամադրելը, անջատված է նաեւ հոսանքը:

Ենիգոմշյանն անդրադարձավ նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, որի միջնորդական գործունեությունը ՊՊԾ գունդը գրաված տղաների ցանկությամբ դադարեցվել է: «Գիտեք, որ այս ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման նպատակով տարբեր ճիգեր թափվեցին, այնտեղ իր մասնակցությունը փորձեց բերել  նաեւ Արցախի հերոս գեներել Բալասանյանը»,-նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը: Բալասանյանի անունը լսելով  ցուցարարների բազմության միջից մի քանի հոգի փորձեցի ծաղրական «Վի-տո» վանկարկել ու սուլել: Ենիգոմշյանը կանխեց նրանց եւ կոչ արեց հարգանք դրսեւորել գեներալի հանդեպ:

«Ուզում եմ զգուշացնել, որ գիտակից լինենք այստեղ եւ Արցախում, կարող են նուրբ գործողություններ տեղի ունենալ…Երեկվա որոշ արտահայտություններ որոշակի տրամադրություն ստեղծեցին գեներալ Բալասանյանի հանդեպ…Հիշեք, որ  նա Արցախից է, հայ մարդ է, եւ ընդդիմադիր պատգամավոր է: Բոլորիս զգուշացնում եմ, որ թույլ չտանք, որ դա այլ կերպ օգտագործվի, նպաստի  Հայաստան-Արցախցի տարբերության արծարծմանը, ինքս պայքարելու եմ ցանկացած նման երեւույթի նկատմամբ: Չկա Արցախ-Հայաստան տարբերություն, կա մեկ Հայաստան»,-ասաց նա:

Ալեք Ենիգոմշյանը  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին էլ անդրադարձավ. «Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միանալ թուրքալեզու երկրների համագործակցության միությանը: Դա  Ռուսաստանի գործն է, բայց Հայաստանի ղեկավարությունը ստանձնած մարդիկ պիտի իմանան, որ այս զարգացումների արդյունքում Հայաստանը փուլ առ փուլ հանձնվում է հյուսիսային մեր հարեւան երկրին, նման զարգացումները  մեր երկիրը տանում են սլավոնաթուրքական միություն: Ես հակառուսական արտահայտություններ չեմ ուզում տարածել, այո, Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է լինեն բարեկամներ, բայց դա հայ ժողովրդի հնազանդեցմամբ չպետք է լինի, այլ համահավասար հարաբերություններով ալավոնաթուրքական միությունը այն վայրը չէ, որտեղ պետք է գնա Հայաստանը: Սա պետք է իմանան եւ Ռուսաստանում եւ Բաղրամյան 26-ում: «Սասնա ծռերի» պայքարը  ընդվզում է Հայաստանի ինքնիշխանության համար: Մեր տղաների պայքարը`  ինքնիշխան, ազատ, մարդկային արժեքները հարգող պայքարը ,արդեն բռնկված է, ու բոլորս միասին հասցնելու ենք հաղթանակի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031