Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի մարզիկների առջեւ խստագույն չափորոշիչներ են դրվել

Հուլիս 24,2016 22:13

ՄՕԿ-ը Ռուսաստանի օլիմպիական հավաքականին ամբողջական կազմով օլիմպիական խաղերից չզրկելով, որի պարտադիր պայմանը բացարձակ մաքուր լինելն է՝ այդ խնդրի լուծման պատասխանատվությունը դրել է միջազգային ֆեդերացիաների վրա:

Վերջիններին իրավունք է տրվել, որպեսզի իրենք որոշեն, թե այս կամ այն մարզիկին թույլատրո՞ւմ մեկնել Ռիո: Ընդ որում, նախկինում որակազրկված մարզիկները միանշանակ չեն մասնակցելու, անգամ եթե նրանց պատժի ժամկետը լրացել է: Միեւնույն ժամանակ հայտարարվել է, թե հավատարմագրված ռուս մարզիկները պետք է պատրաստ լինեն լրացուցիչ դոպինգ ստուգումներին: Եվ եթե որեւէ մեկը անհասանելի լինի, անհապաղ կզրկվի Ռիո մեկնելուց:

ՄՕԿ-ը միանշանակ չի հավատարմագրել Ռուսաստանի սպորտի նախարարության աշխատակիցներին, այդ թվում նաեւ՝ նախարար Վիտալի Մուտկոյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031