Հուլիսի 24-ին Խորենացի փողոցում է ԱԻՄ նախագահ, նախաձեռնող խորհրդի անդամ Պարույր Հայրիկյանը Նա ելույթում ասաց. «Ժողովրդավարական երկրներում, այսպիսի գործողություն, ինչ ձեռնարկեց «Սասնա ծռերը», տեղի չի ունենում, մենք պիտի հասկանանք թե ինչ է կատարվել: Անդրեաս Ղուկասյանը քիչ առաջ ճիշտ ներկայացրեց իրավիճակը, թե ինչու են մարդիկ դիմել այդ քայլին: Ես ճանաչում եմ «Սասնա ծռերի» կարեւոր դեմքերին, նրանցից մի քանիսի հետ էլ անհատապես շփվել եմ: Գիտեմ, որ մինչ այդ քայլին գնալը՝ նրանք փորձել են քաղաքական ճանապարհով հասնել մարդու իրավունքների հաստատմանը»:
Հայրիկյանի ձեւակերպմամբ, Սահմանադրական բարեփոխումների պղծումը վերջին ակորդն էր: Հայրիկյանը հիշեց, որ նախընտրական փուլում Սերժ Սարգսյանը խոստումներ էր տվել, որոնք չի իրականացրել, նրա վկայակոչմամբ, «նույնիսկ ԵԺԿ առաջնորդն է կոչ արել քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, որը պիտի մեզ տաներ քաղաքակիրթ երկիր»:
«Ես հիացած եմ «Սասնա ծռերի» խոհեմությամբ, իրենց կատարած քայլը իրենց բարձր մակարդակի եւ որակական խորը զգացողության դրսեւորում է: «Սասնա ծռերի» նկատմամբ որեւէ գործողություն, գործողություն է քաղաքակիրթ աշխարհի հանդեպ»,-հայտարարեց ԱԻՄ նախագահը, ասելով, որ ՀՀ այսօրվա ղեկավարները «չեկիստական ծախվածությամբ են իշխանության եկել»:
Պարույր Հայրիկյանը ելույթից հետո երգեց: Նա ասաց, որ վաղուց չի երգել ժողովրդի հետ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ