Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանը կոչ արեց կես միլիոն հայություն հավաքել Խորենացիում

Հուլիս 24,2016 21:18

Հուլիսի 24-ի երեկոյան Խորենացի փողոցում է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: «Ես չեմ խոսի որպես դերասանուհի, մտավորական, նույնիսկ Մհեր Մկրտչյանի այրի, կխոսեմ որպես հայ մայր, հայ կին, հայ տատիկ: Պիտի լինի բռունցքը, ոչ թե բաց ձեռքեր, որովհետեւ մի քանի ամիս առաջ բաց ձեռքերով  երիտասարդները գնացին թշնամու կրակի դիմաց, եւ իրենց արյամբ ու կյանքով պահեցի այն հողը, որը ազատագրել էին այն տղաները, որոնք այսօր այս բարիկադներից այն կողմ են գտնվում: Ու եթե պիտի վանկարկվի ինչ-որ բան, դա պիտի լինի «ազատ, անկախ Հայաստանը»:

Դերասանուհին ոստիկաններին կոչ արեց լինել ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, այլ պետության եւ ժողովրդի կողքին. «Նաեւ ուզում եմ ասել բանակին, որ հրամանատարներով հանդերձ պետք է լինեն պետության եւ հայ ժողովրդի կողքին, ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին, սա է իրենց առաքելությունը, ոչ թե մի մարդու, այն էլ հանցագործ մարդու պաշտպանելը»:

Թամար Հովհաննիսյանի խոսքով, ոչ ոք չի կարող ծնկի բերել «Սասնա Ծռերի» տղաներին, եթե կես միլիոն հայություն հավաքվի: Նա կոչ արեց դուրս գալ տներից ու սոցցանցերից. «Եթե ուզում եք, որ հեռանա Սերժիկը, մեզ այստեղ պետք է կես միլիոն հայություն, եթե կասկածեք, չի լինելու հաղթանակ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. qeri says:

    Ֆրունզի պրոբլեմը հենց էտ էր, որ իր բախտը կնանիքի հետ ոչ մի անգամ չբերեց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031