Հուլիսի 24-ին, ժամը 17.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի ոռոգման ջրատարում ջրահեղձված տղամարդու դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել մոտ 60-65 տարեկան տղամարդու դի:
ՀՀ ԱԻՆ