Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի հարակից հատվածում մեծ թվով ոստիկանական խմբեր են հավաքվում: Եթե ամեն օր այստեղ այս ժամերին լինում էր ցուցարարների բազմություն, քննարկումներ, կոչեր եւ հայտարարություններ, այսօր այդ առումով դեռեւս պասիվ վիճակ է՝ փոխարենը նկատվում է ոստիկանական խմբերի կուտակում:
Նշենք նաեւ, որ այնտեղ է նաեւ Վալերի Օսիպյանը, որը մինչեւ երեկ «Սասնա ծռեր» խմբի կողից պատանդ էր ՊՊԾ գնդում:
«Հիմնադիր խորհրդարան»-ի համակիր Հովհաննես Ղազարյանը օրեր առաջ Խորենացի փողոցից բերման ենթարկվելուց 72 ժամ հետո ազատ է արձակվել: Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ասաց, որ բերման ենթարկող քաղաքացիական հագուստով ոստիկանները ասել են. «Արի այստեղ՝ ասենք, այ տոնածառ», որոնք, ըստ Հովհաննես Ղազարյանի, նկատի են ունեցել Ամանորին Ազատության հրապարակում նրա տոնածառի կերպարը:
Նրա խոսքերով՝ ոստիկանները բերան ենթարկելուց եւ դրանից հետո ոստիկանները հարվածել են դեմքին, ողնաշարին:
Կարդացեք նաև
Հովհաննես Ղազարյանի խոսքերով գրանցվել է վնասվածքները դատաբժշկի կողմից եւ նա էլ պատրաստվում է այլ տուժող քաղաքացիների հետ մեկտեղ հայց ներկայացնել ընդդեմ օրինազանց ոստիկանների:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ