Այս պահին Խորենացի փողոցում Վալերի Օսիպյանը անցել է իր պարտականություններին: Չնայած նա դեռեւս խուսափում է լրագրողների հետ շփումից, բայց այնուամենայնիվ այսօր նա աշխատում է՝ մեկ շաբաթյա պատանդի կարգավիճակից հետո:
Նշենք, որ պարոն Օսիպյանը երեկ է ազատ արձակվել ՊՊԾ գնդի զինյալների պատանդառությունից եւ այսօր էլ առանց հանգստանալու՝ ստանձնել է իր պարտականությունները:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ