Գյուլբենկյան փողոցի մերձակայքում բնակվող երիտասարդ մի աղջիկ՝ Մարիամ անունով, որն այս օրերին ակտիվորեն մասնակցել է Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին «Հայ կանանց ճակատի» անդամներին տեղեկացրել է, թե այս օրերին ինչպես է ոստիկանների կողմից ծեծի ենթարկվել հանրահավաքներին մասնակցելու համար: Աղջիկը պատմել է, որ ոստիկանները հայհոյանքների տարափի ներքո իրեն տարել են ոստիկանություն:
«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանի խոսքով, աղջիկն այնքան ահաբեկված է եղել, որ չի էլ ցանկացել դեպքի մասին բարձրաձայնել. «Վախենում է, ասել են՝ խոսիր, ասում է՝ այնպես են ահաբեկել: Ինքը նիհարիկ, փոքրիկ աղջիկ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ահաբեկուածը դժուար թէ կարենայ ասել՝՝” այնպես են ահաբեկել “: