Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը հողատվության իր սկզբունքներին է տեր կանգնում

Հուլիս 24,2016 16:57

«Հատուկ մեկնաբանելու խնդիր չկա այստեղ՝ պարոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն մերժում է խնդիրն առանց հողատվության լուծելու հնարավորությունը: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հենց նա է հանդիսանում Հայաստանում հողատվության գաղափարախոսության և դրա վրա հիմնված դիվանագիտական «դպրոցի» հիմնադիր հայրը: Այնպես որ, նա իր սկզբունքներին է տեր կանգնում: Իսկ այն, որ նրա գովելի սկզբունքայնությունը շաղախված է փոքր-ինչ մաղձոտ հեգնանքով, երևի թե ներելի է՝ անգամ ամենակատարյալ անհատականություններն են իրենց փոքրիկ թուլություններն ունենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջերս արտահայտած մի մտքի:

«Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում»,- կարծիք էր հայտնել առաջին նախագահը` խոսելով ԼՂՀ հարցի վերաբերյալ վերջերս Շուշիում կայացած քննարկման մասին, որի ժամանակ եւ փաստաթուղթ էր ընդունվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vahan says:

    ՄԱՍՈՆԸ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՌԱՆ ՀՈՏՆ ԱՌԱՎ ԼԾՎԵՑ ՌՍԻՆ ՍԻՐԱՇԱՀԸԼՈՒ ԳՈՌԾԻՆ ԵՐԿՈՒՍՆԵԼ «լտպ և ռուսուլմանը » մարած աբլիգացիեն երկուսի ժամաանկը ավառտվեց

  2. Սողոմոն says:

    Ազատ որմնադիրը՝ իր տխրահամբավ գաղտնի ընկերության «լավագույն» ավանդույթներին համաձայն, շարունակում է ջանքեր գործադրել ազգ-պետությունների (այս դեպքում՝ Հայաստանի) առավել թշվառացմանն ու վերջնական կազմալուծմանն ուղղված մասոնության զազրելի նպատակին հասնելու համար, ինչպես դա նրանց հաջողվեց՝ 1789 թ. ֆրանսական եւ 1917 թ. ռուսական հեղափոխությունների ժամանակ։ Չի՛ հաջողվի, դուք քաղաքական դիակ եք, իսկ մասոնությունը՝ վարկաբեկված եւ նզովյալ գաղտնի ընկերություն՝ առաջին հերթին Հայոց Ցեղասպանության իրագործման մեջ անմիջական մասնակցություն բերած թուրք դոնմե-մասոնների շնորհիվ։ Մասոնությունը երբեք հայ ժողովրդի ներողամտությունը չի հայցել իր թուրք եղբայրների մեծագույն ոճրի համար։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031