ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախկին ոստիկանապետն այսուհետ կաշխատի Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Ներսես Նազարյանից, ով կարճ պատասխանեց. «Այո´, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի»:
Թե ստույգ ինչ պաշտոնի մասին է խոսքը, մեր զրուցակցից պարզել չհաջողվեց, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն` նախկին ոստիկանապետը կզբաղեցնի Երևանի փրկարարական վարչության պետ: Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մուշեղ Ղազարյանը, ով օրերս նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն։
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում