Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Արդյոք Տեր-Պետրոսյաններից որեւէ մեկը երբեւէ կամուֆլյաժ հագե՞լ է»

Հուլիս 24,2016 16:05

«Նախ` այնտեղ կային կամուֆլյաժով մարդիկ եւ նրանք, ովքեր չեն էլ հանել կամուֆլյաժը: Երկրորդ` արժե երեւի հարցնել` արդյոք Տեր-Պետրոսյաններից որեւէ մեկը երբեւէ կամուֆլյաժ հագե՞լ է: Եվ երրորդ` արդյոք հարի՞ր է առաջին նախագահին` տեսնելով ազգանունները, այդ թվում նաեւ իմ ազգանունը, առաջարկել կամուֆլյաժ հագնել, երբ որ շատ ավելի երիտասարդները` իր ջատագովներից, կամուֆլյաժ երբեք չեն հագել եւ չեն հավակնում հանգեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, վերջերս Շուշիում ԼՂՀ հարցով քննարկում էր եղել:

Քննարկման մասնակիցները նաեւ հայտարարություն էին ընդունել:

Անդրադառնալով այդ քննարկմանը եւ ընդունված հայտարարությանը, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում»:

Larisa_Alaverdyan

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ որպես անձ, պարոն Տեր-Պետրոսյանն ազատ է արտահայտվել ինչպես ուզում է: Նրա այդ կարծիքը վիրավորել է զուտ իբրեւ առաջին նախագահ` պաշտոնատար անձի կարծիք: Ամեն դեպքում, գտնում է, որ նման դեպքերում զուսպ պետք է արտահայտվել, քանի որ այդ հավաքին ներկա էին շատ ու շատ արժանի մարդիկ, որոնք երբ պետք է` կամուֆլյաժ են հագնում, երբ պետք է` գնում են Թալիշ, երբ պետք է` պայքարում են այլ, ավելի բազմազան ձեւերով: «Չէի ցանկանա, որ Հայաստանում նախընտրեին միակ ձեւը` կամուֆլյաժ կամ ուժի կիրառում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031