Azatutyun.am Բաղդադի հյուսիսային հատվածում այսօր առավոտյան մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունը։
Ըստ աղբյուրի, մահապարտը Բաղդադի հյուսիսային հատվածում գտնվող թաղամասերից մեկի անցակետի մոտ պայթեցրել է իրեն։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։