Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում ենք երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության և մարդկային կորուստների». հայտարարություն

Հուլիս 24,2016 13:30

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության հայտարարություն-կոչը «Սասնա ծռեր» խմբի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սևեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցությունների՝ խուսափելով իրադրության սրումից և արյունահեղությունից:

Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջև, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար:

Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել. «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»:

Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը:

Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնած՝ բոլորս էլ հայեր ենք:

Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության և մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով:

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031