Հուլիսի 24-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարիսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:
Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ