Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը յուրացնում է շարժումը»․Վարուժան Ավետիսյան

Հուլիս 24,2016 01:06

Վարուժան Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Խորենացի փողոցում տեղի ունեցող ցույցերում ունեցած դերակատարությանը։

«Ընդվզումը սկսել ենք մենք զինված ապստամբության մեթոդով, որին պարոն Փաշինյանը և երրորդ հանրապետության մնացած բոլոր քաղաքական գործիչները դեմ են և ունակ էլ չեն դրան։ Եվ այսօր Փաշինյանի և որևէ այլ գործչի կողմից այդ ընդվզումը և դրան հաջորդած ժողովրդական շարժումը յուրացնելու, այդ շարժման ընթացքը և արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակների ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցնող է, վիրավորական մեր ժողովրդի համար և դատապարտելի։ Հորդորում ենք պարոն Փաշինյանին  չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից և մասնակցել ժողովրդական ընդվզման գործընթացի ծավալմանը որպես հմուտ գործիչ»,- նշեց «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչը։

Հարցին, թե ով պետք է ղեկավարի շարժումը՝ Ավետիսանը պատասխանեց․ «Ալեք Ենիգոմշյանն ինձ հայտնել է, որ ստեղծվում է համակարգող խումբ։ Բոլոր այն գործիչները, որոնք համարում են, որ Հայաստանը գտնվում է օրհասական վիճակում, եթե հասել է այնպիսի պահ, երբ մարդիկ ստիպված զինված ապստամբության են դիմում, այդ տրամաբանությամբ ընդվզումը գլխավորելու գործում պետք է ձևավորեն համապատասխան մարմին»։

Չցանկանալով անուններ տալ՝ Ավետիսյանը հորդորեց, որ գործընթացին միանան  բոլոր նրանք, ովքեր պատրաստ են աշխատել այդ տրամաբանության մեջ, եթե իհարկե չեն տեսնում այդտեղ անձնական լիդերություն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Շատ անհասկանալի է, պարոն Ավետիսյանի խոսքը և ազգային միասնության տեսակետից սխալ: Հիմա ես հարցնեմ էդ ինչու՞ Սաշիկին պատանդ չվերցրեցիք, այլ արժանավոր հայ գնդապետին սպանեցիք: Սաշիկին կամ Լիսկային սպանեիք, որ այդքան քաջ ու խելացի եք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031