Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո կարծիք տարածվեց, թե այդպիսով «Սասնա ծռեր» խումբը ապացուցում է Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը:
Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանին խնդրեց անդրադառնալ այդ կարծիքներին, նա ասաց. «Մենք ապացուցեցինք, որ Հայաստանում խաղաղ գործընթացներով հնարավոր չէ արդյունքի հասնել: Մենք այս ծրագիրը նախաձեռնել ենք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումից երկու-երեք օր անց. քննարկեցինք եւ հասկացանք, որ այլեւս իսկապես անիմաստ է որեւէ խաղաղ ճանապարհով փորձել արդյունքի հասնել, եւ ըստ այդմ կազմակերպեցինք այս հատուկ գործողությունները: Ժիրայր Սեֆիլյանը բացարձակապես սրանից տեղյակ չի եղել: Մենք նրան չենք տեղեկացրել, անգամ օղակի վերջում չենք ասել, որ մենք այսպիսի բան ենք անելու: Նա տեղյակ չէ, նրա համար դա անակնկալ է եղել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ