Լրագրողներն այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ քանի որ խմբավորման պահանջները չեն կատարվել, որո՞նք են լինելու իրենց հաջորդ քայլերը:
«Բնականաբար, չենք ունեցել այնպիսի պատկերացում, որ մեկ կամ երկու օրվա մեջ այդ պահանջները կկատարվեն: Մենք նպատակ ենք ունեցել հարուցելու ժողովրդական ընդվզման գործընթաց, որը հիմա սկսվել է ու դրական դինամիկայով շարունակվում է: Մեր աշխատանքը, ընդվզումը արդյունքի տեսակետից գնահատում ենք բավարար եւ սպասում ենք զարգացմանը»,- պատասխանեց Վարուժան Ավետիսյանը:
Ավետիսյանն ընդգծեց, որ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելու փորձ չպետք է կատարվի,հակառակ պարագայում իրենք կարող ենք դիմել ակտիվ գործողությունների։
«Եթե ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեն, մենք տեղից չենք շարժվի, հանգիստ կմնանք այստեղ մինչև ժողովրդավարական շարժումը հասնի իր տրամաբանական ավարտին։
Կարդացեք նաև
Մենք զենքը վայր չենք դնելու, քանի դեռ ականատես չենք եղել Հայաստանի Հանրապետությունում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- ասաց նա։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ