Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին

Հուլիս 23,2016 23:09

2016 թվականի հուլիսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները՝ Ա.Մելիքյանը և Ռ.Սարգսյանը այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում ՔԿՀ-ի վարչակազմը լրջորեն խոչընդոտել է դիտորդներին իրականացնել դիտորդական Խմբի առաքելությունը, այն է՝ հասարակական վերահսկողություն իրականացնել և ստուգել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և նրանց իրավունքների ապահովման իրավիճակը։

Մասնավորապես՝ չեն տրամադրել տեղեկատվություն այցելության պահին ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց քանակի վերաբերյալ, արգելել են մտնել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և դիտարկումներ անցկացնել խցերում, թույլ չեն տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում առանց աշխատակիցների ներկայությամբ դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ. Բացի այդ, հրաժարվել են ՔԿՀ-ում պահվող որևէ անձի հետ կազմակերպել առանձնազրույց՝ խցից դուրս, այդ թվում վերջերս ՔԿՀ ընդունված մարմնական վնասվածքներ ունեցող անձի հետ, որի արդյունքում դիտորդները չեն կարողացել պարզել, թե արդյոք կալանավորված անձը ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, թե ոչ։

ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը իրենց արգելքները պատճառաբանել է նրանով, որ կալանավորված անձանց համար նախատեսված բոլոր խցերով հնարավոր է, որ լինի որևէ անձ, ում նկատմամբ ենթադրաբար առկա է քննիչի որոշումը՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ պահման պայմանների և անձանց նկատմամբ վերաբերմունքի իրավիճակը ստուգելու նպատակով հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խուց մտնելը հավասարազոր է տեսակցության: Իսկ դատապարտված անձանց հետ առանձին զրուցելը թույլ չի տրվել դիտորդների անվտանգությունն ապահովելու պատրվակով, քանի որ ՔԿՀ-ում պատիժ կրող բոլոր դատապարտյալները վտանգ են ներկայացնում դիտորդների համար:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»: Հիշեցնենք, որ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց:

Դիտորդական Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և գտնում է, որ հանձինս «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ՀՀ արդարադատության նախարարությունը խախտում է ՀՀ օրենսդրությունը և չի ապահովում խոշտանգումների կանխարգելման ուղղված պարտավորությունների իրականացումը։ Դիտորդական խումբը հայտնում է, որ իր ստեղծման պահից՝ 2005 թվականից մինչ օրս, որևէ Արդարադատության նախարարի պաշտոնավարման ժամանակ նման լայնածավալ խոչընդոտներ չեն եղել և վերջին ժամանակահատվածում առկա է արատավոր միտում:

Դիտորդների խումբը պահանջում է ՀՀ արդարադատության նախարարից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի և ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի պահանջները:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031