Վարուժան Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանությանը:
Նա նշեց, որ դա պետք է որակել որպես դժբախտ պատահար. «Քանի որ ոստիկան էր, բնականաբար իր առանձնասենյակում է եղել: Ոստիկանության պատասխանատու էր ու իր պարտականություններն է կատարել՝ զենքով պաշտպանելով իր տարածքը: Մյուս կողմից, մենք իրացրել ենք մեր ապստամբության իրավունքը: Բազմաթիվ հորդորներ են եղել, որ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ձեր կյանքին, առողջությանը վտանգ չենք ուզում հասցնել, խնդրում ենք մի կրակեք, բայց նա դատարկել է փամփշտատուփը:
Նրան ոչ մեկը չի մեղադրել, նա կատարել է իր ծառայողական պարտականությունները, բայց մեր կողմն էլ իրացրել է իր ապստամբության իրավունքը: Մերոնցից կարող էր զոհ լինել, բայց վիրավոր է եղել, եւ այդ դեպքը պատահել է ոստիկանի հետ:
Ի պատիվ և հիշատակ նրա՝ մենք այստեղ եղած ոստիկանների հետ միասին, որպես սպաներ (իսկ մենք բոլորս սպաներ ենք), կրակել ենք օդ, համապատասխան արարողակարգ ենք կատարել, սգացել ենք մեր՝ կարելի է ասել ծառայակից ընկերոջ կորուստը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ճի՞շտ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները չեն թողել շտապօգնության մեքենան դուրս գա տարածքից, եւ Արթուր Վանոյանն արնաքամ է եղել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Նման տեղեկությունները բացարձակապես սուտ են: Այդպիսի որեւէ փաստ չկա: Անմիջապես շտապօգնություն է կանչվել: Նախ՝ այստեղի հերթապահ ոստիկանը, կարծելով, թե վթար է եղել, անմիջապես շտապօգնություն է կանչել ու դուռը բաց է արել: Այսինքն՝ արդեն իսկ նրա կանչելով եկել է շտապօգնության մեքենա, հետո էլի է եկել, եւ բոլորին ժամանակին տեղափոխել են: Ուղղակի վնասվածքները ծանր են եղել, եւ գնդապետ Վանոյանը մահացել է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Էդ որտե՞ղ է գրած ապստամբության իրավունքի մասին: Դա դժբախտ պատահար չէր, այլ Ներքին գործերի բարձրաստիճան սպայի սպանություն ծառայողական պարտականություններն իրականացնելու ժամանակ: