Հուլիսի 23-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: